Invalid username or password
Ավարտվել են Էնկուենտրոս խմբի երևանյան ելույթները: Ապրիլի 12-ին և 18-ին կայացած համերգների շրջանակում արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի խումբը հայ հանդիսատեսին է ներկայացրել 20 և 21-րդ դարերի հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի և Անիբալ Տրոյլոյի ստեղծագործություններ, երգեր և պարային կատարումներ:
«Մենք միշտ սիրով ենք այցելում Հայաստան և ամեն անգամ հանդիսատեսի առջև ներկայանում նոր, թարմ ծրագրով: Այս այցելությունը ևս բացառություն չէր: Թեև մենք որպես կանոն դասական երաժշտություն ենք կատարում, այս անգամ որոշեցինք հայ ունկնդրին ներկայանալ տանգոյի կատարումներով, ինչը մեծ ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից »,-ասաց Ալիսիա Թերզյանը:
«Մենք ուրախ էինք համագործակցել Կոնվերս Բանկի հետ այս նախաձեռնությունում՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով ժամանակակից երաժշտություն միջազգային բեմերում հայտնի երաժիշտների կատարմամբ: Հուսով ենք՝ համագործակցության շրջանակներում առաջիկայում հայ ունկնդրին կկարողանանք ներկայանալ այլ նախաձեռնություններով ևս »,-ասաց համերգի համակազմակերպիչ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:
«Էնկուենտրոս խմբի համերգները հայ հանդիսատեսին ժամանանակից երաժշտությանը հաղորդակից դարձնելու ևս մեկ հնարավորություն էր: Տոն, որին այս տարի մենք կարողացանք հաղորդակից դարձնել նաև մարզերի բնակիչներին՝ աջակցելով Էնկուենտրոս խմբի ապրիլի 18-ի համերգին մարզերի բնակիչների՝ այդ թվում Գյումրու և Վանաձորի Հայորդաց տների սաների ներկայությանը»,- ասել է Կոնվերս Բանկի գործառնական տնօրեն Գոհար Հարությունյանը՝ հավելելով, որ համերգների մուտք եղել է անվճար՝ հրավիրատոմսերով:
Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայանների» կողմից:
Դիտումներ 366
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: