Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էներգետիկների «գազային ախորժակը». ով որքան գազ է սպառել Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 16 Սեպտեմբեր 2017

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի գազի բաշխման համակարգում իրացվել է 1057.7 մլն խմ գազ։

Ըստ սպառման ծավալների՝ խոշորագույն խումբը բնակչությունն է, որը նշված ժամանակահատվածում սպառել է 382.3 մլն խմ գազ։

Ավտոգազալիցքավորման ճնշակայանները (ԱԳԼՃԿ) հաշվետու տարվա առաջին կիսամյակում սպառել են 219.2 մլն խմ, Էներգետիկ ոլորտի ընկերությունները` 216.9 մլն, արդյունաբերությունը՝ 102 մլն խմ գազ։

GAZ1

Հայաստանի գազի բաշխման համակարգում իրացված  գազի ծավալը 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 270.4 մլն խմ-ով կամ 34.3%-ով։

Գազի սպառումը ավելացել է բոլոր խմբերի կողմից, սակայն՝ տարբեր չափով։ Օրինակ, ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառումը գրեթե չի փոխվել (աճը՝ 2.3%):

Արդյունաբերության ոլորտը այս տարի 9.3%-ով է ավելացրել գազի ծախսը՝ 93.3 մլն խմ-ից հասցնելով 102 մլն-ի։

Բնակչության կողմից սպառված գազի ծավալն ավելացել է 27.8%-ով, ինչը պայմանավորված է ցուրտ ձմռան գործոնով։

GAZ2

 

Սակայն ամենացայտունը էներգետիկան է։ Էներգետիկայի ոլորտը այս տարվա առաջին կիսամյակում 2.8 անգամ ավելի շատ գազ է սպառել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (216.9 մլն խմը՝ 77 մլն-ի դիմաց)։ Դա, իհարկե, իր բացատրությունն ունի։

Ինչպես տեսնում եք ստորև ներկայացված աղյուսակում, այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 5.2%-ով՝ 3606.2 մլն կՎտ/Ժ-ից հասնելով 3794.1-ի։

Սակայն էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող Հայկական ատոմային էլեկտրակայանն այս տարվա հունվար-հունիսին 387.3 մլն կՎտ/Ժ-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրել, քան 2016 թվականի առաջին կիսամյակում։ Էներգիայի դեֆիցիտը լրացրել են ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են բնական գազով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի կողմից այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 1438.3 մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, որը 597.1 մլն կՎտ/Ժ-ով կամ 71%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

GAZ3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: