Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 08 Հուլիս 2021

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից և էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները: Հեռավոր գյուղերում իրականացվում է համակարգված աշխատանք՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Տարիների գործընկերներն արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար:

b4b.am

Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Հին, մաշված ու թերի աշխատող ենթակառուցվածքը նոր և ժամանակակից համակարգով է փոխարինվել` այնպես, որ արդյունքից օգտվի նաև Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկորդային փողոց:

b4b.am

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցող կողմերը շփվել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության՝ տեսազանգի միջոցով: Միջոցառմանն այդ ձևաչափով մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մրալչյանը և բնակիչներ:

b4b.am

«Այսպիսի ենթակառուցվածքը կարևոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել և՛ կյանքի անվտանգության ապահովման, և՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին: Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը»,- տեսազանգի միջոցով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am
բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Էներգախայող և ժամանակակից համակարգերի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը, այլև` նպաստել էկոգյուղերի ցանցի ստեղծմանն ու համայնքների բյուջետային միջոցների խնայողությանը: Ծրագրի իրականացումն էապես նպաստում է նաև բնակիչների անվտանգության ապահովմանը. կրճատվում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակման հավանականությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։