Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էներգախնայողության ցերեկույթ մանկապարտեզում․ Շնորհավոր Հունիսի 1

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:21 , 01 Հունիս 2019

Երեխաների տոնի առթիվ «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերությունը ներկայացնում է Արևային էներգետիկային նվիրված ցերեկույթի տեսագրությունը։ Ցերեկույթի ժամանակ փոքրիկ «արևիկներն» ու «ամպիկները» մեծերին են պատմում արևային ջրատաքացուցչի և էլեկտրակայանի օգտագործման իրենց փորձը, ներկայացնում են իրենց մտորումները էներգիայի խնայման ու ստեղծման վերաբերյալ։ Ծրագիրն իրականացվել է «Շտիգեն Քիդս» կրթական նախագծի շրջանակներում և Սիսիանի թիվ 4 մանկապարտեզի աշխատակազմի գործուն մասնակցությամբ։

Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրվել են արևային սարքավորումներ` արևային էլեկտրակայան և թերմոսիֆոն տիպի արևային ջրատաքացուցիչ։ Արևային համակարգերը տեղադրվել են «Նախակրթարաններում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» ծրագրի շրջանակներում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA-ի 2018 թվականի «Մինի Գրանտ» ծրագրի դրամաշնորհային միջոցներով և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ: «Շտիգեն»-ի կողմից տեղադրվել է ֆոտովոլտային կայան՝ 2,6 կՎտ դրվածքային հզորությամբ, որի արտադրած 4000կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շնորհիվ նախակրթական ուսումնական հաստատությունը կխնայի տարեկան 168 000 ՀՀ դրամ։ Մանկապարտեզի տանիքին տեղադրված կայանը կկրճատի շրջակա վիջավայր արտազատվող ածխաթթու գազի ծավալը տարեկան 1,8 տոննայով։ Տեղադրվել է նաև Shtigen ջրատաքացուցիչ 300 լիտր բաքի ծավալով, որի տարեկան խնայողությունը կկազմի 100000-120000 դրամ։ Այս արևային սարքավորումը կկրճատի շրջակա միջավայր չարտազատված ածխաթթու գազի ծավալը տարեկան մոտ 1,5 տոննայով։

Հիշեցնենք, որ «Շտիգեն» ընկերությունը մեր 2 ապագաներին՝ երեխաներին ու վերականգնվող էներգետիկան, «ընկերացնելու» նպատակով իրականացնում է Shtigen Kids նախագիծը՝ http://bit.ly/2XxDkKt:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնական բանկը թողարկել է Ծովակալ Իսակովի 150-ամյակին նվիրված նոր հուշադրամ

Ծովակալ Իսակովը`Հովհաննես Տեր-Իսահակյան, (1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանի տնտեսության մեջ 10 տարվա ընթացքում կներգրավվի մոտ 1 միլիարդ դոլար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի նախագծի մասին:

Ամուլսարի հարցը՝ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում

ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ԻՔ, ԼՀԿ, Ժառանգություն և մյուս կուսակցությունների դիրքորոշումը՝ Հնարային հեռուստաընկերության տեսանյութում: