Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ

Վերադարձ լուրերի բաժին

12:00 , 07 Փետրվար 2020

Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց Ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն և մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ:

VIVAMTS (4)

Գյուղի բնակիչների համար նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով: Նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի՝ մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ լուսավորվել է հենց այդ մասը՝ հնարավոր վտանգը հետագայում կանխելու համար:

VIVAMTS (2)

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի բնակիչներ:

VIVAMTS (5)

«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարևոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարևոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին՝ վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս՝ բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաև այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաև մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկն այս գյուղում տրվել է 2018 թվականին: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ և լուսավորվել 2կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների և Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ և լուսավորվել 4300մ հատված:

VIVAMTS (7)

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

Կենսաբազմազանությամբ հարուստ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը՝ էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվում գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

VIVAMTS (1)

Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Կառավարությունն արտոնություն է տրամադրել երկու առաջարկի: Կստեղծվի 95 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ:

4304 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակաապահովության ծրագրերը

Կառավարությունը բարձրացնում է պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: