Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմ ուղևորներ որոնելիս. ռուսական UTair ավիաընկերությունը կվաճառի տոմսեր կես գնով՝ առանց թռիչքի հստակ ժամի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:39 , 20 Փետրվար 2017

Ռուսական ավիաընկերությունները շարունակում են պայքարը շուկայի մասնաբաժնի համար՝ փորձարկումներ կատարելով դիսկոնտային սակագների հետ։ Ռուսական ավիաընկերությունները սկսել են ագրեսիվ մրցակցային պայքարը շուկա «Աերոֆլոտի» «Պոբեդա» լուկոստերի մուտք գործելուց և դրա արդյունքում պահանջարկի անկման ֆոնին։

Ռուսական UTair ընկերությունը (չորրորդը ՌԴ-ում, 2016թ. տեղափոխել է 6.65 մլն ուղևոր) առանց ուղեբեռի էժան սակագներից բացի՝ մտադիր է գործարկել նոր սակագին, որով իր առաջարկվող տոմսերը կվաճառվեն առանց թռիչքի հստակ ժամի՝ 50 տոկոս զեղչով։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով ընկերությանը։

«Բաց» սակագնով տոմսերը կվաճառվեն որոշակի օրվա համար, սակայն թռիչքի հստակ ժամը ուղևորը կիմանա միայն նախորդ օրը՝ էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության միջոցով։
UTair-ում նշել են, որ պիլոտային ուղղություններ կդառնան Մոսկվայից Դոնի Ռոստով և Տյումեն ուղղությունները։

Ընկերությունը որոշել է սակագինը ներդնել թռիչքների ծանրաբեռնվածությունը ավելացնելու նպատակով, որը 2016թ. ընկերության մոտ ավելի ցածր է եղել, քան առանցքային մրցակիցների մոտ, պատմել է Utair-ի կոմերցիոն տնօրեն Պավել Պերմյակովը։
«Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ սակագինն իրեն կարդարացնի միայն չվերթերի լիարժեք ծանրաբեռնվածության դեպքում։ 2016թ. ընկերության ծանրաբեռնվածությունը կազմել է 71,9%, ինչը ցածր է, քան ցանկացած այլ ռուսական ընկերության պարագայում։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունը բիզնես դասով բազմաթիվ ուղևորներ է փոխադրում, որոնց անհրաժեշտ է իմանալ թռիչքի հստակ ժամը: Ընկերություններն էլ նրանց պատճառով սահմանափակում են վերջին տեղերի վաճառքը: Բազմաթիվ տեղեր այդկերպ մնում են չզբաղեցված։ «Միևնույն ժամանակ, կան նաև ուղևորներ, որոնց համար կարևոր չէ թռիչքի հստակ ժամը, այլ ցածր գինը»,- նշել է նա։

Թոփ-մենեջերի խոսքով՝ UTair-ը նոր սակագնով տոմսեր կվաճառի միայն կայքում՝ ամրագրման ոչ մի համակարգ «չի կարող աշխատել նման արտադրանքի հետ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն հռչակագիր են ընդունել

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։