Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմիկայի փոխնախարարներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը ներկայացրել են մանրամասներ

Վերադարձ լուրերի բաժին

17:39 , 15 Ապրիլ 2020

ՀՀ Էկոնոմիայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կարևոր թեզերը:

Տնտեսական գործունեության նոր տեսակների ցանկում կախված տեղաշարժման սահմանափակումներից հնարավոր է լինեն փոփոխություններ:

Տնտեսական գործունեության որոշակի տեսակների, մասնավորապես` թեթև արդյունաբերության ոլորտի գործունեության տեսակները թույլատերելու ուղղությամբ ներկայում իրականացվում են քննարկումներ:

Բացի բժշկական նշանակության ապրանքներից և անհատական պաշտպանիչ միջոցներից ու նյութերից նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովման ապրանքների մասով ընդունվել է որոշում, համաձայն որի` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ դրանց ներմուծման համար կիրառվելու է զրոյական մաքսատուրք՝ 3 ամիս ժամկետով: Նշյալ ապրանքների ներմուծումն իրականացվելու է պարզեցված մաքսային ընթացակարգով:

ԵՏՀ խորհրդում տնտեսության մեջ օգտագործվող կամ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ուղղվածություն ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավորապես զրոյական մաքսատուրքով կամ էականորեն ցածր մաքսատուքով իրականացնելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում:

Այս պահին ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ընդհանուր առմամբ հատկացվելու է 92 մլն եվրո աջակցություն, որը ուղղվելու է առողջապահական համակարգին, ճգնաժամից տուժած անձանց և ՓՄՁ-ներին օժանդակությանը: Հնարավոր է ԵՄ-ի կողմից աջակցության չափը ավելանա:

ԵՄ-ի կողմից առկա է նաև Արևելյան գործընկերության շրջանակում 6 երկրներին տրամադրվող աջակցություն, որի չափը կազմում է 80 մլն եվրո և, որը տեղաբաշխվելու է 6 երկրների մեջ, այդ թվում նաև Հայաստանին:

Եվրոպական հանձնաժողովը նախատեսել է մոտ 880 մլն եվրո գումարի չափով՝ կարճաժամկետ և միջնաժամկետ գործիքների կիրառմամբ, աջակցություն տրամադրել տարածաշրջանի երկրներին:

ԵՄ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվելու է 456 հազար 500 եվրո աջակցություն:

ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության չափը հասել է 206 մլն SDR (ՀՓԻ) կամ 280 մլն ԱՄՆ դոլարի: Նշյալ աջակցության շրջանակներում հասանելի վարկերն առանց նախապայմանների են, այսինքն՝ ՀՀ կառավարությունն է որոշելու թե ինչին պետք է ուղի վարկային պայմանագրի շրջանակում հասանելի ֆինանսական միջոցները:

Կորոնավիրուսի չեզոքացման 1-ին տնտեսական միջոցառման հայտերի թիվը ներկայում հատել է 200-ի շեմը: 2-րդ միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536-ի, 3-րդ միջոցառման շրջանակում ընդհանուր հայտերի թիվը հասել է 700-ի և բավարավել է 115 հայտ, 5-րդ միջոցառման շրջանակում ներկայում ֆինանսական աջակցություն է ստացել 7.500 շահառու:

EconoMood

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: