Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմիկայի փոխնախարարները «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուների հետ քննարկել են փոխգործակցության ընթացքը

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 04 Դեկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի հետ։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:

Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները: Կողմերը քննարկել են «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվող՝ «Արտահանողների զարգացման» դրամաշնորհային ենթածրագիրը, որի առնչությամբ փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրել է աշխատանքի ընթացքը, հետագա անելիքները և նախարարության առաջարկությունները։ Այն ներառված է ՀԲ «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրում:

Փոխնախարար Վարոս Սիմոնյանն առաջարկներ է ներկայացրել՝ կապված «Առևտրի զարգացում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի «Որակի ենթակառուցածքների արդիականացման» ենթածրագրի իրագործման հետ։ Կարևորվել է միջոցառումների ժամանակին իրականացումը և արդյունավետության բարձրացումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: