Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության 18-րդ Գլխավոր համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

22:12 , 06 Նոյեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցում է նոյեմբերի 3-7-ը Աբու Դաբիում ընթացող «Արդյունաբերություն 2030՝ դարձրու նորարար, միավորիր և վերափոխիր մեր ապագան» 18-րդ գլխավոր համաժողովին։ Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO): Մարգարյանը ղեկավարում է հայկական պատվիրակությունը:

Նախարարի տեղակալը համաժողովի ընթացքում կարևորել է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման հարցում տեխնոլոգիական ուսուցման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների դերը: Այդ գորխընթացն արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց է՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի տնտեսությանը պատրաստ լինելու համատեսքտում:

photo 06 (3)

«Երիտասարդ ձեռնարկատերերը՝ մրցունակության և կայուն տնտեսությունների ձևավորման համար նորարարության և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժեր» միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական «5900BC» նախագիծը: Այնուհետև հաջորդել է Նաիրա Մարգարյանի ելույթը։ Նա ընդգծել է յուրաքանչյուր արդյունաբերության խթանման գործում տեխնոլոգիաների, ֆինանսների մատչելիության, կարողությունների զարգացման, բրենդավորման և շուկաների հասանելիության կարևորությունը։

Քաղաքականության մշակման գործառույթից բացի համաժողովը կարևոր հարթակ է դարձել հաջող գործընկերային կապերի և տեխնիկական համագործակցության համար՝ շեշտը դնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անդամ պետությունների այսօրվա առավել արդիական թեմաների վրա, ինչպիսիք են՝ գենդերային հիմնախնդիրները, շրջանաձև տնտեսությունը, երիտասարդությունը և ձեռնարկատիրությունը, արդյունաբերություն 4․0-ը, արդյունաբերական պարկերը և կայուն էներգիան:

photo 06 (1)

Հայաստանի թեթև արդյունաբերության արդիականացմանն ուղղված «5900BC» ծրագիրն իրականացվել է UNIDO-ի «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկայի հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: