Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ռուբլու արժեզրկման համակողմանի վերլուծություն

Վերադարձ լուրերի բաժին

15:39 , 09 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրավիճակն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Օհանյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի շուկան Եվրասիական տնտեսական միությունը և Ռուսատսնն են: Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը: «Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակության վրա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,-ասել է Օհանյանը:

Նա նկատել է՝ նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը: «Ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողների և արտահանողներին»,-տեղեկացրել է նա: Օհանյանը վսահեցրել է՝ շարունակում են հետևել զարգացումների և առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան»: «Ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը»,-եզրափակել է նա:

Նավթի համաշխարհաին գները նվազել են մոտ 30 տոկոսով: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել է նույն տարվա փետրվարին: Երեւանի ժամանակով 11:57-ի դրությամբ դոլարը վաճառվում էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս): Եվրոյի փոխարժեքը գտնվում էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: