Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էկոնոմիկայի նախարարությունը կպարզի տնտեսական ակտիվության անկման պատճառները

Վերադարձ լուրերի բաժին

16:05 , 25 Օգոստոս 2016

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այժմ ուսումնասիրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների կողմից՝ տնտեսական ակտիվության անկման պատճառները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 3%։ Իսկ 2016 թվականի հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի հետ համեմատ,  տնտեսական ակտիվությունը նվազել է 4.3%-ով։

Էկոնոմիկայի նախարարը չի համաձայնել այն տեսակետի հետ, որ հուլիսյան 4.3% անկումն աննախադեպ է վերջին 10 տարում: «Դուք լավ չեք նայել, նորից կնայեք, և կխոսենք: Ասացի արդեն՝ առաջիկայում մանրամասն վերլուծությունների հիման վրա մենք կներկայացնենք պատճառները: «Աննախադեպ» արտահայտությունը ոչ միայն տեղին չէ, իրական չէ, այլ նաև որևէ լավատեսություն չկա ձեր հարցադրման մեջ: Ես կարծում եմ՝ հարցադրումը պետք է լինի՝ ինչ անել, որ անկումը փոխարինվի ավելի բարձր աճի տեմպով»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ կառավարության հայտարարած պայքարին, գործընթացը, ըստ Արծվիկ Մինասյանի, նորմալ փուլում է, էականորեն նվազել են դժգոհությունները ներմուծումներից, և հիմնական ապրանքների իրացման մասով ներկայումս մշակվում է հայեցակարգ մեծածախ ու մանրածախ առևտուրն իրարից տարանջատելու համար: «Ունենալու ենք ավելի ազատ տնտեսական միջավայր»,- հավաստիացրել է Ա. Մինասյանը:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը