Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեն b4b.am-ին տեղեկացրեց, որ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը:
Այդ տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել և ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք: Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ և բջջային հեռախոս: Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին:
Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների և առցանց գործարքների անվտանգությունը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու ևս մեկ հնարավորություն է:
Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով: Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաև էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում:
Դիտումներ 630
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։