Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էլեկտրոնային դրամական փոխանցումների ծավալն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

2019 թվականին Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների ծավալը հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, աճել է 30.3%-ով՝ կազմելով 20008 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ քանակն ավելացել է 6.6%-ով՝ կազմելով 3741589 փոխանցում: Այդ մասին տեղեկացնում է ԿԲ 2019 թ. հաշվետվությունը:
2019 թվականին Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա է տրամադրել 2 ընկերության: Կենտրոնական բանկի որոշմամբ UnionPay International համակարգը ներառվել է գնահատված արտասահմանյան վճարա-հաշվարկային համակարգերի անվանացանկում, ինչի արդյունքում հնարավոր է դարձել չինական UnionPay համակարգի քարտերի սպասարկումը ՀՀ տարածքում: 2019 թվականի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտեր են տրամադրել և սպասարկել ՀՀ տարածքում գործող 16 առևտրային բանկեր: Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 18.1%-ով և կազմել է 2.4 մլն:
electronic_paymanet_2019-CBA-7
2019 թվականին ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 2 տրլն 312 մլրդ դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 52%-ով և կազմել 604 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 447.6 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 179.8 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 80.7 մլրդ դրամ): Արդյունքում՝ քարտերով իրականացված անկանխիկ վճարումների տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2018 թվականի համեմատ աճել է 4.7 տոկոսային կետով և կազմել է 26.1% (տե՛ս գծապատկեր 8):
electronic_paymanet_2019-CBA-8

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: