Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էլեկտրականության հիմունքները՝ «Շտիգեն Քիդսի» հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

19:00 , 22 Ապրիլ 2019

Վերհիշենք էլեկտրականության հիմունքները «Շտիգեն Քիդս»-ի հետ։ Վեց դաս-տեսահոլովակներից երկրորդը դիտելով՝ կիմանաք Էլեկտրաէներգիայի աղբյուրները, կտարբերեք «Վատտ» և «Վոլտ», «Վատտ ժամ» և «Վատտ» հասկացությունները, հաստատուն և փոփոխական հոսանքների առանձնահատկությունները։ Փոքրիկների մասնակցությամբ խաղարկային տեսահոլովակի միջոցով էլ լավագույնս կպատկերացնեք Էլեկտրոնների, Ամպերի, Վոլտի Վատտ-ի ու Վատտ ժամի «փոխհարաբերությունները»։

Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի առաջատար Shtigen ընկերության «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում մշակված և իրականացված դասընթացը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ առցանց (օնլայն) դաս-տեսահոլովակներից՝ «Վերականգնվող էներգետիկայի ներածություն», «Էներգաարդյունավետություն», «Էլեկտրականության հիմունքներ», «Արևային էլեկտրաէներգիա», «Արևային ջերմային էներգիա» և «Ջերմային պոմպեր», և գիտելիքները ստուգող ավարտական առցանց թեստից http://bit.ly/2Ru6mGS։ «Շտիգեն Քիդս» կուրսի առցանց տարբերակը նախատեսված է Հայատանի և Արցախի բոլոր, այդ թվում՝ հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների և հետաքրքրաշարժ մեծահասակների համար։ Նպատակն է վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ գիտելիքները առավել ինտերակտիվ ու հետաքրքրաշաժ ոճով հասանելի դարձնել երիտասարդ սերնդին՝ նպաստելով էներգետիկայի ամենաարդյունավետ ճյուղի սահուն ներդրմանը երկրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ