Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ստուգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 03 Սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է գազի և Էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորության մասին հարցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից գազի և էլէկտրէներգիայի սակագների նվազեցում, վարչապետը հիշեցրել է, որ այդ առումով սոցիալական որոշակի խմբերի համար գազի և էլեկտաէներգիայի սակագնի իջեցում արդեն իսկ եղել է. բացի այդ, աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունը ուսւմնասիրելու աշխատանքներով:

Վարչապետը նշել է, որ էներգետիկ համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիիք ունեն:

«Երկու օր առաջ ինձ զեկուցեցին, որ հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Այսինքն՝ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա , բայց մարդիկ աշխատում են և ստանում աշխատավարձ, որը էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 միլիարդ դրամի ճնշում է: Արդյոք մենք պատրաստվում ենք այդ 500 աշխատողներին գրչի մի հարվածով աշխատանքից ազատել: Իհարկե, ոչ: Դա էլ իր հերթին սոցիալական խնդիրներ կառաջացնի, և մենք պետք է աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխենք, որ մի խնդիրը լուծելիս ուրիշ խնդիր չառաջացնենք»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ գազի և էլէկտրաէնէրգիայի սակագինը պետք է լինի ոչ թե թանկ կամ էժան, այլ արդյունավետ: «Մենք պետք է ունենանք գազի և էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին, սակագին, որը ձևավորվել է շուկայական արդյունավետ տրամաբանության շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: