Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էլեկտրաէներգիայի սակագները նվազեցին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:55 , 23 Դեկտեմբեր 2016

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:

110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար սահմանվեց ցերեկային սակագին` 35.98 դրամ, գիշերային սակագին` 31.98 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կլինի 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակ չության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվեց 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ:

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա մի քանի գործոններ են ազդել, բայց հիմնականում ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով սպառողների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների այն դիտարկմանը, թե հնարավոր էր սակագինն ավելի նվազեցնել, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ նման հարց բարձրացնողները դիտարկում են մեկ գործոն, բայց սակագների վերանայման համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ շրջանակը: Ըստ նրա` այդ դեպքում հնարավոր է եղել սակագինն իջեցնե լ 1.22 դրամով: Այն հարցին, թե հնարավոր է հաջորդ տարի ևս սակագինը վերանայվի, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց կտան:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով, իրենց ընկերության գործառույթների մեջ չի մտնում սակագների սահմանումը:

«Դա հանձնաժողովի գործառույթն է: Ես տեսնում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կատարում է, բոլոր քայլերը, որ սակագները միտված լինեն նվազեցմանը, հարմար լինեն բնակչությանը»,- ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Մարտական հերթապահություն իրականացնել ցանկացող նորակոչիկները ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ. ՊՆ-ն քննարկման է դնում «ԵՍ ԵՄ» ծրագիրը

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: