Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Էլարդի եզրակացությունն ուղարկվել է շրջակա միջավայրի նախարարություն

Վերադարձ լուրերի բաժին

14:13 , 21 Օգոստոս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում կատարած երկու գրառումով անդրադարձել է Ամուլսարի հարցին: Առաջին գրառման մեջ կառավարության ղեկավարը նշում է. «Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Երկրորդ գրառումով Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է հետևյալի մասին. «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչը:

Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։