Invalid username or password
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նախատեսվում է ստորագրել 10 մլն եվրոյի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու: Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:
Դիտումներ 425
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: