Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Զվարթնոց» օդանավակայանը 12 մլն դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:28 , 30 Մարտ 2019

«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը` անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի մասշտաբային վերանորոգում: Վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ”LED” համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին: «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից b4b.am-ին հայտնեցին, որ օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել ևուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղին նորոգվել է 2003-2004 թթ.:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: