Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Զվարթնոցի» տաքսի-ընկերությունների հարցն ու համասեռականների գործոնը. Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը փակագծեր է բացում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:07 , 03 Սեպտեմբեր 2018

Ընթերցողներից շատերը կհիշեն, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք քննարկման առարկա դարձավ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսիների հարցը։ Կառավարությունը անընդունելի էր համարում այն, որ երկրի դեմքը հանդիսացող «Զվարթնոցում» կայանող որոշ տաքսիստներ՝ իրենց հակահիգիենիկ տեսքով ու վարքագծով, իրական սակագնից մի քանի անգամ ավելի մեծ գումար էին պահանջում օտարերկրացիներից (այդ մասին կարող եք կարդալ այստեղ)։

Խնդրով զբաղվում էր Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը։ Խնդիրը ի վերջո լուծվեց, սակայն պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել։ Մհեր Տերտերյանը իր ֆեյսբուքյան էջում որոշ փակագծեր է ներկայացրել և անկեղծ ներկայացրել ամբողջ պատմությունը։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք օգոստոսի 30-ին արված նրա գրառումը և բնօրինակը՝ ռուսերեն լեզվով։

* * *

Մի քիչ էլ՝ համասեռականների մասին։

Իմ նշանակումը (վարչապետի խորհրդականի պաշտոնում – ԽՄԲ) սխալ էր։ Ես դա հասկացա, երբ վարչապետի հետ արդեն համաձայնեցված իմ նախաձեռնությունները հետագայում կյանքի չէին կոչվում։ Ավելի ուշ հասկացա, որ հայակենտրոն խնդիրների լուծման համար միայն Բաղրամյանից եկող քաղաքական կամքը բավական չէ, այլ տեղում վստահելիության ծավալը խիստ սահմանափակ էր։ Այնքան սահմանափակ, որ ես չէի կարողանում «Զվարթնոցից» լոյալ պայմաններ ստանալ նոր տաքսի-ծառայությունների համար։

«Զվարթնոցի» ղեկավարությունը արհամարհանքով էր վերաբերվում Կառավարության հանձնարարությանը՝ չնայած, որ նրանց օպերացիոն գործունեությունն ամբողջությամբ հիմնված է ՀՀ կառավարության հետ կոնցեսիոն պայմանագրի վրա, որի պայմանները օպերատորը մի քանի անգամ խախտել էր։

Ես ստիպված էի «Զվարթնոցի»՝ ազգությամբ արգենտինացի ղեկավարի հետ մի քանի անգամ խոսել հայրենասիրության, զբոսաշրջության զարգացման, ի վերջո՝ Կառավարության որոշման, և այլ վերամբարձ նպատակների մասին։ Նա առարկում էր՝ նշելով, որ ամբողջ աշխարհում կան ապօրինի տաքսիներ, և դա նորմա է։ Իմ պնդումները, որ այն ամենը, ինչ ամբողջ աշխարհում կա, պարտադիր չի, որ իմ երկրում էլ լինի, նրա համար բավարար համոզիչ չէին։ Ես շարունակում էի օրինակներ բերել ամբողջ աշխարհի աղքատներից, գործազրկությունից, «դիպչեցի» նաև համասեռականներին։ Եվ այստեղ ես հասկացա, որ անձամբ իրեն վիրավորեցի։ Նա չհամաձայնեց ինձ հետ՝ ասելով, որ դա միայն ինձ համար է խնդիր։ Ես համառ էի։ Անգամ հիշում եմ, թե ինչպես ոտքով շրխկացրի նրա դուռը։ Իմ անգլերենը ինձ ակնհայտորեն չէր բավարարում։

Մեկ շաբաթ անց իմ համառությանը արձագանքեց աշխատակազմի ղեկավարը և նկատողություն արեց՝ հղում անելով Բաղրամյանին (նախագահականին – ԽՄԲ)։

Ցանկանալով հասկանալ թեման, նա նախապես ինձնից ճշտեց՝ չգիտեի՞ ես արդյոք, որ Էռնեկյանը հանդիսանում է Արգենտինայի ԼԳԲՏ միության նախագահը։ Միայն համոզվելուց հետո, որ ես ամենավերջին միամիտ հայ պատանին եմ (բավարար չափով տեղեկացված չէի նրա անձնական նախասիրությունների մասին), նա որոշեց բավարարվել նկատողությամբ և զգուշացրեց, որ այդ նկատողությունը կարող է լինել վերջինը։ Ինձ համար մեկ էր։ Նա հաճախ էր շատ բաներ մոռանում՝ և՛ այն, որ ինձ չէր վճարում, և՛ այն, որ իմ մոտիվացիան գերազանց հիմք ունի։ Ես նրան չէի մեղադրում. նա օրինակելի կերպով կատարում էր իր աշխատանքը։ Այդ օրը իմ ընկերը վիսկին էր։

Մեկ շաբաթ անց Էռնեկյանը Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացավ։ Կարող եք ինձ քարկոծել, բայց իմ կամքից անկախ ես կատալիզատոր դարձա այդ փոքրիկ փոխհատուցման համար՝ իմ կողմից անիմացության պատճառով սարքած այդպիսի թյուրիմացության դիմաց։

Չնայած դրան՝ ավելի ուշ ես նրանից ներողություն խնդրեցի և կարողացա լոյալ պայմաններ ու մորատորիում ստանալ տաքսի ընկերությունների համար։ Նաև վերականգնեց հարաբերություններ ԼԳԲՏ ներկայացուցչի հետ։ Ահա այդ օրն էլ ես հասկացա, որ իմ հայակենտրոնությունը բարձր է իմ եսակենտրոնությունից։ Ինձ մի պատմեք հանդուրժողականության մասին։ Ես ամեն ինչ գիտեմ հանդուրժողականության մասին։

Զգույշ եղեք։ Նոյեմբերին 15-ին…

MGER

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն երրորդ նստաշրջանում ընդունել է աննախադեպ թվով օրենքներ

Հայաստանի ազգային ժողովը երրորդ նստաշրջանում ընդունել է 314 օրենք, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

Այսօր Հայաստանում առաջին դասարան է հաճախել 39 հազար աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է

Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը

Անցած տարվա նոյեմբերին միավորված Ախուրյան համայնքի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: