Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Վերադարձ լուրերի բաժին

11:41 , 24 Դեկտեմբեր 2018

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչեւ կիսով չափ կրճատելն է եւ սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչեւ կիսով չափ քիչ:

Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաեւ նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին:

Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարեւոր որոշումներ կկայացնենք նաեւ գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»:

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան

ԵՄ աջակցությամբ Ամասիայում և շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։