Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կիրականացվի ավելի քան 3 մլրդ դրամի ներդրում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:49 , 21 Փետրվար 2019

Գործադիրն այսօրվա նիտտում որոշում է ննդունել «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել: Ադդ մաիին b4b.am-ին հատտնեց կառավարութան մամուլի բաժին: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է զենքի և զինամթերքի արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է իրականացնել 3 026 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 400 000 000 ՀՀ դրամ։

Բավարարվել է նաև «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավելել գործունեություն՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]