Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զգուշացում. Մի՛ ներբեռնեք Getcontact հավելվածը

Վերադարձ լուրերի բաժին

16:47 , 20 Դեկտեմբեր 2017

Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը։ Առաջին հայացքից այն անվնաս և օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս իդենտիֆիկացնել զանգահարողին, եթե անգամ տվյալ կոնտակտը ձեր հեռախոսում չկա։

Սակայն օգտատերերին գրավում է այս հավելվածի մեկ այլ հնարավորություն. այն թույլ է տալիս տեսնել, թե օգտատիրոջ  բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել։

Սակայն սրա պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը, ինչը արդեն ռիսկեր է պարունակում։ ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սրա հետ կապված հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլ է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

«Այսինքն, հավելվածը ներբեռնելով ձեր հեռախոսի հասցեագրքում գրանցված բոլոր անձանց տվյալները հասանելի են դառնում հավելվածի համար՝ վտանգելով այլ անձանց անձնական տվյալնեի պաշտպանության իրավունքը: Ուստի, խորհուրդ ենք տալիս չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չդառնան հանրամատչելի»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։

Սա դեռ ամենը չէ։ Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություններ տարածվեցին, որ GetContact-ը իրականում թուրքական ծրագիր է։ Այսինքն, բացառված չէ, որ այն փոխկապակցված է այդ երկրի հատուկ ծառայությունների հետ (կամ չի բացառվում, որ հենց իրենց պրոդուկտն է)։ Գրանցվելով հակամարգում՝ օգտագործողը փաստորեն ինքնակամ անհայտ անձանց է տրամադրում իր հեռախոսում գրանցված բոլոր համարները և այլ մանրամասներ։

Եթե արդեն ներբեռնել ու գրանցվել եք, ապա GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով ՝   https://www.getcontact.com/en/unlist  ու ջնջել այն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

Լիդիանը դատական հայց է ներկայացրել Էրիկ Գրիգորյանի ղեկավարած նախարարության դեմ

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել շրջակա միջավայրի նախարարության որոշումներից մեկը, որով գերատեսչությունը մերժել է Դարբ գետից 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը։

Visa and Georgia’s TBC-backed neobank – Space announce strategic partnership

Visa, the world’s leader in digital payments, and Space, the first fully digital bank in Georgia, today announced they have signed a partnership agreement to jointly develop innovative banking services and expand digital banking footprints in new geographies.