Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զգուշացեք՝ WhatsApp-ով նոր խաբեություն է տարածվում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

13:26 , 14 Փետրվար 2018

Խաբեության նոր ձև է տարածվել՝ այս անգամ WhatsApp հավելվածով։ Ինչպես ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորագետ Սամվել Մարտիրոսյանը՝ WhatsApp-ով տարածվում է հղում իբր Ադիդասի կայքից՝ անվճար մարզակոշիկներ ստանալու համար։

Մարզակոշիկները ստանալու համար պետք է հղումը WhatsApp-ով տարածել ընկերների շրջանում, որից հետո պահանջվում է լրացնել բանկային քարտի տվյալները։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։

Խարդախությունը տարածվում է մոբայլ տարբերակով։ Որպես հասցե նշվում է adidas .com/shoes։ Առաջին հայացքից թվում է, թե սա իրոք Ադիդասի պաշտոնական կայքն է, սակայն կա մի փոքրիկ դետալ՝ երկրորդ a տառը ներքևում կետիկ ունի, որը միանգից չի նկատվում։

Այնպես որ, զգուշացեք և հիշեք, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում։

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար