Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զգուշավոր լավատեսություն

Վերադարձ լուրերի բաժին

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ որպես ձեռքբերում նշեց, որ շուտով կվերագործարկվի Թեղուտի հանքավայրը: Փաստն, իրոք, ուրախալի է: Գործադիրի ղեկավարը հավաստիացրեց, որ մի քնաի հարյուր մարդ շուտով կրկին կաշխատի: Հանքավայրը ընդհանուր առմամբ աշխատանքով ապահովելի է եղել 1174 մարդու: Ընդհանուր առմամբ, Թեղուտում նախատեսված է եղել ստեղծել 1200 աշխատատեղ:

Փաստորեն, կառավարությունն, այդուամենայնիվ, ընդունեց, որ հանքարդյունաբերությունն իր ձեռնարկություններով որոշիչ դեր է խաղում երկրի տնտեսական զարգացման համար և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի կոմայի մեջ գտնվող, 400 միլիոն դոլար պարտքի դիմաց գրավադրված բանկին երկրորդ շնչառությունը հաղորդվի, և այն վերսկսի աշխատանքը: Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրը դադարեցրել էր աշխատանքը պոչամբարի փլուզման վտանգի պատճառով: Նաև այն շահագործող «Վալեքս» ընկերությունը հանքը գրավադրել էր ՎՏԲ բանկում, արդյունքում այն անցել էր այդ դրամատանը:

Մայիսի վերջին Թեղուտի նոր ղեկավարները hetq.am-ի հետ զրույցում վստահեցրել են, որ թերությունները վերացվում են, և հանքի շահագործողն այսուհետև հետևելու է բնապահպանական ամենախիստ նորմերին: Հիանալի է: Սակայն կա մի հարց, որը տարակուսանք է առաջացնում:

Ինչու՞ է ստացվել այնպես, որ ձախողված հանքի վերագործարկման համար կառավարությունը ներդրել է հսկայական ջանքեր, իսկ երկրի պատմության ընթացքում թերևս ամենախոշոր ներդրումներից մեկն ապահովող Ամուլսարի հանքի շինարարության համար առաջացած խոչընդոտներն արդեն մեկ տարուց ավելի չեն վերացվում: Նույնիսկ երբ կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, որի համաձայն՝ ոստիկանությունը պետք է բացեր դեպի հանքավայրի շինարարություն տանող ճանապարհը և այնտեղից հեռացներ ցուցարարներին:

Ու՞ր են Թեղուտի դեմ բողոքող բնապահպանները, և ինչու վերագործարկման շուրջ աղմուկ չկա: Այն դեպքում, երբ այնտեղ արդեն բնապահպանական լուրջ վտանգ արդեն ստեղծվել է՝ ի դեմս փլուզման վտանգի առաջ կանգնած պոչամբարի: Քանի՞ անգամ է Թեղուտի հանքավայրում անցկացվել ուսումնասիրություն, քանի՞ միջազգային կամակերպություն է գնահատել և բաց ու թափանցիկ ներկայացրել բոլոր բնապահպանական ռիսկերը:

Ամուլսարի հանքավայրում դեռևս միայն շինարարական աշխատանքներ էին ընթանում: «Լիդիան Արմենիան» այնտեղ արդեն կատարել է 400 միլիոն դոլարի ներդրում: Կազմակերպության բաժնետերերից են աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցները, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Շինարարության ընթացքում՝ 2018 թ. ապրիլի դրությամբ, հանքում աշխատողների թիվը հասել է 1460-ի: Սահմանված բնապահպանական նորմերը խստագույնն են Հայաստանի պատմության ընթացքում: Մնում է հավատալ, որ սա խրական վերաբերմունքի դրսևորում չէ և վարչապետ Փաշինյանը շուտով կազդարարի նաև Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի իրականացման գործընթացի վերսկսման լուրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: