Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբոսավարների, զբոսաշրջային օպերատորների լիցենզավորում. Մեխակ Ապրեսյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:08 , 11 Փետրվար 2019

ՀՀ կառավարության ծրագրի նախագծում զբոսաշրջությունը զարգացնելու առումով դրական ուղերձներ կան: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Կառավարության ծրագրում խոսվում է ազատ մրցակցության ու արդարության մասին, ինչը տնտեսության զարգացման հիմնաքարերից է: Շատ կարևորվում է արտահանման խթանումը՝ շեշտադրվելով, որ պետք է արտահանման ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 43-45 տոկոսի: Տնտեսության զարգացման կառուցվածքում լուրջ արդյունքներ են ակնկալվում զբոսաշրջության ոլորտից, ինչը շատ կարևոր է»,-ասել է Մեխակ Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշել է. «Մենք այսօր ոլորտում ունենք բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ, զբոսավարներ, որոնց մի մասը բարեխիղճ աշխատող են, հարկատու են, որակյալ ծառայություն են մատուցում, աշխատատեղեր ստեղծում: Նրանց կողքին գործում են զբոսավարներ, որոնք մատուցում են ցածրորակ ծառայություններ, խաթարում են մրցակցային վիճակը: Դա կարող է էական բացասական ազդեցություն թողնել Հայաստանի իմիջի վրա, որովհետև ցածրորակ ծառայություն մատուցող զբոսավարները ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին»:

Նրա խոսքով` «Զբոսաշրջության մասին» օրենքը էական դերակատարում ունեցել է, սակայն այսօր կարիք ունի լուրջ փոփոխությունների, պետք է սահմանվեն հստակ որակական չափանիշներ: Ապրեսյանն առաջարկել է օրենսդրական փոփոխությամբ լիցենզավորել զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է Պետական եկամուտների կոմիտեում կիրառվող տեղեկատվական համակարգերին

Հյուրերին տպավորել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերն ու լուծումները: