Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբոսաշրջության դինամիկան՝ վերջին 3 տարիների կտրվածքով

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 13 Սեպտեմբեր 2017

2017 թվականի հունվար-հունիս դեպի Հայաստան կատարվել է 1 350 791 այցելություն՝ 2016 թվականի 1 086 466-ի և 2015 թվականի 1 066 779-ի դիմաց։ Այցելությունների թիվը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.3%-ով։

tuuurizm1

Հատուկ ընդգծենք, որ սա այցելությունների ընդհանուր թիվն էր։ Այդ թվում՝ կոնկրետ զբոսաշրջային այցելությունների թիվը 622 381 է։ Սակայն աճի տեմպը համարժեք է՝ 2017 թվականի հունվար-հունիսին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.2 %-ով:

tuuurizm2

Նշենք, որ ՀՀ կառավարությունը վերջին 1 տարվա ընթացքում մի շարք քայլեր է իրականացրել՝  դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացման, ավիափոխադրումների բարելավման, երկրի ներկայացման ուղղությամբ, որոնցով կարելի է պայմանավորել զբոսաշրջության աճը։

Մասնավորապես, դեպի Հայաստան սահմանային անցման գործընթացի դյուրացման մասով.

• 2016 թ․ նոյեմբերի 10-ից Չինաստանի քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ նաև սահմանային անցման կետերում կամ առցանց,
• Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին թույլատրվել է այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից,
• 2017 թվականի մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան նաև ներքին անձնագրերով,
• Քաթարի Պետության քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի հունիսի 10-ից,
• Ճապոնիայի քաղաքացիների համար 2017 թվականի սեպտեմբերի 6-ից սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ:

Ինչ վերաբերում է մատչելի ավիափոխադրումների ապահովմանը, 2016թ. դեկտեմբերի 15-ից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը սկսեց շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ կանոնավոր չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով:

Իսկ հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը 2017թ. ապրիլի 25-ից սկսած չվերթներ է իրականացնում Գյումրի–Կրասնոդար–Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի, Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, և 2017 թվականի հունիսի 30-ից նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի ուղղություններով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%