Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբոսաշրջության աճը դանդաղել է

Վերադարձ լուրերի բաժին

15:27 , 31 Հուլիս 2018

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն, ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2018թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 685 971 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով։

Նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով:

Այսինքն՝ չնայած այս տարի զբոսաշրջությունն աճել է, սակայն աճի տեմպը նախորդ տարվա համեմատ զգալիորեն թուլացել է։

Ավելացնենք նաև, որ 2018թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 610 950 մարդ, 2017թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 7.1%-ով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը