Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զբոսաշրջային գործակալությունների հաճախորդները շատացել են

Վերադարձ լուրերի բաժին

19:31 , 01 Սեպտեմբեր 2016

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470 693 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.2%-ով:

Պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է նաև, թե զբոսաշրջիկներից քանիսն են մեկնել ինքնուրույն, և քանիսը՝ զբոսաշրջային գործակալությունների միջոցով։ Թվային տեխնոլոգիաների և ինտերնետի տարածումը հանգեցրել է նրան, որ ինքնուրույն մեկնողների թիվը աստիճանաբար ավելացել է և մեկնողների մեծամասնությունը զբոսաշրջային գործակալություններին դիմելու անհրաժեշտություն չունեն։

Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած 470 693 հոգուց ընդամենը  4 249-ն են դիմել զբոսաշրջային գործակալությունների օգնությանը։ Դա ընդհանուր թվի տոկոսից էլ քիչ է՝ 0.9%։

Սակայն ուշագրավն այն է, որ նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային գործակալությունների միջոցով մեկնածների թիվը գրեթե կրկնապատկվել է. 2015 թվականի հունվար-հունիսին գործակալությունների միջոցով մեկնողների թիվը 2311 էր (ընդհանուր թվի 0.5%-ը)։

Զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվողների նման մակարդակ գրանցվել է 2011-2012 թվականներին։

Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ զբոսաշրջային գործակալություններին այս դինամիկան բավականին ձեռնտու է։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: