Invalid username or password
2019 թվականին զբաղվածության վերաբերյալ ցուցանիշներն առայժմ հայտնի են սեպտեմբերի դրությամբ․ ոչ պետական, ֆորմալ աշխատավարձի ֆոնդը աճել է շուրջ 14%-ով: Միջին աշխատավարձը կազմել է 188 հազար դրամ: Կազմակերպությունների թիվը կազմել է 45577՝ աճելով 4700-ով։ Զբաղվածությունը ընդլայնվել է մոտ 36 հազարով: Ոչ պետականում աճել է 40 հազարով: Առավել բարձր աճ գրանցած ճյուղերն են մշակող արդյունաբերությունը՝ 5300 (73 հազար զբաղված), մեծածախ և մանրածախ առևտուրը` 12400 (102 հազար զբաղված), կացության և հանրային սննդի կազմակերպումը` 4300 (29 հազար զբաղված), տեղեկատվությունը և կապը՝ 2300, ՏՏ՝ 2100 (համապատասխանաբար` 23 և 12.5 հազար): ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը 2019 թվականի սեպտեմբերին գերազանցեց հանքարդյունաբերությունում զբաղվածների թիվը (10400): Իսկ աշխատավարձի ֆոնդով գերազանցում է 67 տոկոսով: Այլ սպասարկման ծառայությունները` 2700 (17 հազար):
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ 388
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: