Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է`նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

19:42 , 20 Հունիս 2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելի խմբերին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով: Այդ մասին Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հակված ենք մշտապես թարմացնել և փոփոխություններ կատարել գործող ծրագրերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առջև խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելիներին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով, բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որ բոլոր տեսակի ծառայություները` ֆինանսական և ոչ ֆինանսական, մատուցվեն անհատական կարիքի հիմա վրա` խրախուսելով մարդկանց կարողությունների զարգացումը` աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նախարարությունը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և շփումը պետական մարմինների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով փաստացի ծախսը 2018 թվականին կազմել է շուրջ 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով 10 մլրդ դրամ, իսկ հիմնական մասը` սոցիալական ապահովության ծառայության միջոցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: