Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետին խանգարում էր զբաղվածությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:39 , 11 Օգոստոս 2016

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով ի պաշտոնե Հայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի անդամ և նախագահ է դառնում ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ի պաշտոնե խորհրդի անդամ է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Խորհրդի մյուս անդամները նշանակվում են խորհրդի նախագահի կողմից՝ մեկ ներկայացուցիչ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջադրմամբ և մեկական ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ ֆինանսների նախարարություններից՝ համապատասխան նախարարի առաջադրմամբ, և յոթ ներկայացուցիչ գիտական, հասարակական և մասնավոր հատվածից։ Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է 13 անդամից։

Իսկ ինչու է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վարչապետին փոխարինում էկոնոմիկայի նախարարը։

Ըստ հիմնավորման՝ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մեծածավալ լինելու հետ պայմանավորված հիմնադրամի գործունեության ընթացքում առաջանում են հարցեր, որոնք ենթակա են քննարկման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և պահանջում են արագ լուծումներ, սակայն ՀՀ վարչապետի աշխատանքի խիստ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէ հաճախակի գումարել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ:

«Ապրիլի 22-մայիսի 10-ը տասնյակ հազար քաղաքացիների կողմից ավանդների խզում է եղել». Արթուր Ջավադյան

Ֆինանսական միջոցների արտահոսքի մասին տարածված լուրերն Ա.Ջավադյանը միֆ անվանեց

Որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ցանկ)

Միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն