Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զարգացած երկրներում այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճը դանդաղել է

Վերադարձ լուրերի բաժին

10:43 , 13 Նոյեմբեր 2019

«Զարգացած երկրներում տնտեսական աճը կիսամյակի ընթացքում դանդաղման միտումներ է ցուցաբերել»,- այդ մասին նշված է ՀՀ ԿԲ 2019 թ. առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Այդ երկրների 2019 թ. տնտեսական աճը գնահատվում է 2.2%, որը կարճաժամկետ հեռանկարում ավելի կդանդաղի համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և առանձին երկրներում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված:

ԱՄՆ 2019 թ. տնտեսական աճը, օրինակ՝ գնահատվում է 2.6%: Նախորդ տարի արձանագրված տնտեսական ակտիվության աճը պահպանվել է՝ մեծապես պայմանավորված ներքին բարձր պահանջարկով, ինչն էլ, իր հերթին, հարկերի կրճատմանն ուղղված պետական ծրագրի, ինչպես նաև կիսամյակի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային քաղաքականության արդյունք է։

Համաձայն կանխատեսումների՝ ԱՄՆ տնտեսության արագացող աճի միտումը 2019 թ-ին չի պահպանվի՝ առավելապես պայմանավորված համաշխարհային տնտեսական ակտիվության դանդաղմամբ և ֆինանսական շուկաների տատանողականությամբ։
2018 թ. երկրորդ կիսամյակում Եվրագոտու երկրներում արձանագրված տնտեսական աճի դանդաղումը շարունակվել է նաև 2019 թ. առաջին կիսամյակում։ Աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված էր արտահանման աճի տեմպերի նվազմամբ, ինչն էլ, իր հերթին, արտաքին պահանջարկի կրճատման հետևանք էր: Միևնույն ժամանակ, տնտեսական աճին նպաստել են մասնավոր սպառման կայուն աճը, գործազրկության նվազումն ու վարկավորման աճը։ Ներքին պահանջարկը ևս նվազման միտումներ է արձանագրել, թեև, շնորհիվ գործազրկության մակարդակի նվազման և իրական աշխատավարձի աճի, նվազումը ավելի չափավոր է եղել։ Եվրոգոտու 2019 թ. տնտեսական աճը գնահատվում է 1.3%:

Զարգացող երկրներում ևս տնտեսական աճի տեմպը կիսամյակի ընթացքում դանդաղել է՝ պայմանավորված թույլ արտաքին պահանջարկով, միջազգային ֆինանսական շուկաներում պայմանների խստացմամբ և աճող քաղաքական անորոշություններով: Կարճաժամկետում զարգացող երկրների տնտեսական աճը, այլ հավասար պայմաններում, կշարունակի նվազել, որի պատճառը, ամենայն հավանականությամբ, կլինեն արտաքին պահանջարկի նվազումը, աշխարհաքաղաքական անորոշությունները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությունը: ԱՄՀ գնահատումների համաձայնª զարգա¬ցող երկրներում 2019 թ. տնտեսական աճը կկազմի 4.1% (2018 թ.՝ 4.5%):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: