Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:34 , 18 Դեկտեմբեր 2017

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Նշենք, որ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» ԶՊՄԿ-ի գործընկերն է եղել երկար տարիներ, և կոմբինատի համար մինչ օրս պղնձի խտանյութ է վերամշակում։

ԶՊՄԿ-ն այժմ, գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, որոշել է, այսպես ասած, «շղթան փակել» և խտանյութի վերամշակումը տեղափոխել իր մոտ: Այդ իսկ պատճառով, ԶՊՄԿ-ն իրավաբանորեն ձեռք է բերում ոչ թե ԱՄՓ-ի բաժնեմասը, այլ ակտիվները՝ սարքավորումներն ու շինությունները, որոնք անհրաժեշտ են խտանյութի մշակման գործընթացում։

Գործարքի գինը 484 մլն դրամ է (մոտ 1 մլն դոլար):

Բացի ԱՄՓ-ից, Զանգեզուրի կոմբինատի համար պղնձի խտանյութ վերամշակում է նաև «Մաքուր երկաթի գործարանը»: Այն փոխկապակցված է ԶՊՄԿ-ի հետ (15%-անոց բաժնեմասով):

Ստացվում է՝ խտանյութի մշակմամբ զբաղվող 2 խոշոր ընկերություններից մեկը (ԱՄՓ-ն) ամբողջությամբ պատկանելու է ԶՊՄԿ-ին, իսկ մյուսը (Մաքուր երկաթի գործարանը) փոխկապակցված է ԶՊՄԿ-ի հետ։ Այսինքն, տեղի է ունենում շուկայի կենտրոնացում, դրա համար էլ գործարքի մասնակից ընկերությունները դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` գործարքը կնքելու թույլտվություն ստանալու համար։

Հանձնաժողովի այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշվել ձեռք բերել ոչ թե «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ի բաժնեմասը, այլ ակտիվները։ Զանգեզուցի կոմբինատի ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենց հետաքրքրում են զուտ այն ակտիվները, որոնցով հնարավոր է խտանյութը մշակել։ Իսկ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը» ունի նաև այլ՝ ոչ նյութական ակտիվներ, որոնց ձեռբերմամբ իրենց կոմբինատը հետաքրքրված չէ։

Նա նաև մանրամասնեց, որ ակտիվները ոչ թե անմիջապես են ձեռք բերվում, այլ տրվում են վարձակալության՝ հետագայում ձեռք բերելու իրավունքով։ Ակտիվների ձեռքբերման ժամկետ է սահմանված 5 տարին։ Պայմանագիրն արդեն կնքված է՝ ակտիվների վարձակալություն՝ ձեռքբերման իրավունքով, ինչը նշանակում է, որ այլ պայմանագիր չի կնքվելու, և ԶՊՄԿ-ն կարող է 5 տարվա ընթացքում ցանկացած պահի գնել ակտիվները։

Նշենք նաև, որ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» ձեռքբերմամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի դադարեցնի համագործակցությունը Մաքուր երկաթի գործարանի հետ։ ՄԵԳ-ը կշարունակի խտանյութ վերամշակել ԶՊՄԿ-ի համար, քանի որ, ընկերության ներկայացուցչի խոսքով, խտանյութի ծավալը շատ մեծ է, և միայն մեկ ընկերության հզորությունները չեն բավարարի վերամշակման համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։