Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով 

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:39 , 07 Դեկտեմբեր 2017

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանության է արժանացել օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Օրենքների նախագծերով նախատեսվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի:

Օրինագծերով հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը: Սահմանվել է նաև, որ Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Իսկ մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանը 3 նոր թաղապետ է նշանակել

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար (փոխարինելով Արա Սադոյանին)

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել