Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է, ՀՀ մարզերի քաղաքներում՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին:
2018 թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 ՀՀ դրամից: Պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 ՀՀ դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1.0% (շուրջ 30 հազար մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով: 2017թ.-ի համեմատ 2018 թ.-ին ք. Երևանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19.9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30.3%: Դա նշանակում է, որ 2018թ.-ին Երևանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է Երևանում գրանցված աղքատության մակարդակին 10.4 տոկոսային կետով (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Աղքատության մակարդակը ՀՀ-ում 2018 թ.-ին

Aghqatuyan_Makardaky_2019

Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, 2018թ.-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը ք. Երևանի և ՀՀ մարզերի քաղաքների միջև: 2018 թ.-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 42.2%, որին հաջորդել է Լոռին՝ 29.4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ 16.2%, որին էլ հաջորդել է Սյունիքի մարզը՝ 16.7%:

Դիտարկվող ժամանակահատվածում աղքատության մակարդակը 2017 թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: Ուշագրավ է, որ թեպետ Երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2.5 տոկոսային կետով, սակայն ՀՀ մարզերի քաղաքներում այն աճել է 2.4 տոկոսային կետով՝ կազմելով 30.3%: ՀՀ բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի և սպառման, ևս խորացել է, ինչը փաստում է, որ 2018 թ.-ին ՀՀ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: