Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևան Մոլն ամփոփել է «Նորաձևությունը՝ հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագրի արդյունքերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:10 , 11 Ապրիլ 2019

Ավարտվեց Երևան Մոլ առևտրաժամանցային կենտրոնի նախաձեռնած «Նորաձևությունը՝ հանուն կանանց առողջության» բարեգործական ծրագիրը, որն իրականացվում էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ դիզայներների հետ համագործակցության արդյունքում: Այն նախատեսված էր անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի անվճար կանխարգելիչ հետազոտությունների համար գումարի ձեռքբերմանը:

Շուրջ մեկ ամիս Երևան Մոլի կենտրոնական ատրիումում գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ ներկայացված էին հայ դիզայներների արտադրած հագուստն ու աքսեսուարները: Վերջիններիս վաճառքից մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում գոյացել է 543 000 ՀՀ դրամ գումար, որի 50%-ին Երևան Մոլն իր կողմից ևս կավելացնի 750 000 դրամ և կփոխանցի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին: Կենտրոնն էլ իր հերթին ծրագրի շրջանակներում գրանցված կանանց մատուցվող ծառաությունների արժեքը կզեղչի 50%-ով, ինչը մոտ 100 կանանց հետազոտվելու հնարավորություն կտա: Հաճախորդի համար հետազոտությունն ամբողջությամբ անվճար կլինի:

Երևան Մոլը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքանությանը, հետագայում ևս իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում իրականացնելու է նմանատիպ բարեգործական ակցիաներ:

Երևան Մոլը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է 1999 թ. և գործունեության 20 տարվա ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։