Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևան է ժամանում չինական օգնությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Վերադարձ լուրերի բաժին

21:39 , 08 Ապրիլ 2020

Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:

1-arm-china

✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

2-arm-china

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

4-arm-china

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: