Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Երևան էքսպո» կենտրոնում կներկայացվի ՀՀ թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան

Վերադարձ լուրերի բաժին

17:43 , 18 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկել է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտին նվիրված՝ «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը։

Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

– Այս նախագիծը, որն իր բնույթով բացառիկ է և առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, անշուշտ, իր նշանակալի դերակատարումը կունենա թեթև արդյունաբերության ոլորտում Հայաստանի Հանրապետության ներուժի ներկայացման և հայ գործարարների համար միջազգային նոր հարթակներ նվաճելու տեսանկյունից։  Լիահույս եմ, որ միջոցառումը նաև կբարձրացնի հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, իսկ այստեղ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության, – իր խոսքում նշել է նա:

Միջոցառման ընթացքում կներկայացվի թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:

Միջոցառման նպատակն է խթանել Հայսաստանի թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտել հայկական արտադրանքի նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել գործընկերային հարաբերություններ ու  նպաստել փորձի փոխանակմանը:

Միջոցառմանը մասնակցում են թեթև արդյունաբերության ոլորտում ներգրավված արտադրողներ, գնորդներ, դիզայներներ և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, եվրոպական մի շարք երկրներից:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։

Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

Միջոցառումը կշարունակվի հոկտեմբերի 18-19-ին:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: