Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:37 , 16 Հունիս 2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը հունիսի 15-ին բացվել է և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր է մեկնել 107 ուղևոր:

Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս. Վալկոն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա. Փամբուխչյանը: Ֆիրմային գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից:

Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գ. Մովսեսյանը, ֆիրմային գնացքի կուպե և «СВ» վագոնները հագեցած են օդորակիչներով, լիովին համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: