Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանցիների սիրելի «Սանտաֆե» սրճարանը պատրաստվում է սեզոնի բացմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:03 , 06 Ապրիլ 2019

Երևանյան կոլորիտը, համն ու հոտը հատկապես տարբերվող է քաղաքային զբոսանքներով կամ բացօթյա սրճարանում անցկացրած հաճելի երեկոներով պայմանավորված։ Այդ ամենը նախապատրաստելու համար «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Santafe սրճարանի և Pahest33 բառ-ռեստորանի թիմերը մաքրության օր էին անցկացնում սրճարանի տարածքում։ Թիմի բոլոր անդամները անխտիր մեկ առ մեկ ստուգում ու կարգի էին բերում ամեն մի անկյուն՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք։

GLXY-Santafe-2
«Մեր թիմի ավանդույթն է, «սեզոնի բացումից» առաջ ամբողջ թիմով միասին իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Մեզ համար սեզոնի առաջին հաճախորդներին ընդունելը տոն է։ Մենք անգամ կատակում ենք, ասելով, որ երաժիշտները երևի այսքան հանգամանալից չեն պատրաստվում իրենց համերգներին, որքան մենք՝ ամառային երեկոներին»,-ասաց Santafe սրճարանի տնօրեն Հրաչ Մարտիրոսյանը։

«Սանտաֆե» սրճարանը առանձնանում է իր յուրահատուկ դիզայնով, սպասարկման առանձնահատկություններով, ինչպես նաև այն քիչ բացօթյա սրճարաններից է Երևանում, որի գործունեության արդյունքում կանաչ տարածքի ավելացում է արձանագրվել։ Սրճարանի պլանավորումը կատարվել է այնպես, որ ներդաշնակ համակցվի բնության հետ, իսկ յուրահատուկ ինտերիերը, նրբաճաշակ խոհանոցն ու բացառիկ սպասարկումը այն դարձրել են Երևանի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։ Միայն 2018-ին «Սանտաֆեի» թիմը սպասարկել է ավելի քան 250,000 հյուրերի:

GLXY-Santafe-3
«Սպասարկման ոլորտը ու դրա զարգացումը փոխկապակցված են զբոսաշրջության զարգացման և մեր երկրի միջազգային հեղինակության հետ։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր աշխատանքը, ի վերջո, ամեն մի այցելու իր հետ տանում է Երևանի համն ու հոտը, զգացողությունն ու տրամադրությունը, իսկ մենք պետք է իրենց փորձառությունը բացառիկ դարձնենք»,-նշեց Pahest33 կոնցեպտային բառ ռեստորանի գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։

«Սանտաֆեն» 2019-ին խոստանում է մանկական հատվածում փոփոխություններ, իսկ բացօթյա խոհանոցն ու գինու հատվածը, որի մեկնարկը 2018-ին տրվեց, հավակնում է զարմացնել իր բացառիկությամբ։ Միաժամանակ, Pahest33-ն էլ խոստանում է շարունակել ակումբային երաժշտությամբ ուղեկցվող բացառիկ միջոցառումները։

GLXY-Santafe-4

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Pahest33-ը և Santafe-ն նոր որակ բերեցին սպասարկման ոլորտում Հայաստանում, և ընկերությունների խումբը հավակնում է ընդլայնել իր պորտֆոլիոն այս ոլորտում՝ նոր ու հետաքրքիր սննդի ու սպասարկման օբյեկտների ստեղծմամբ։

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: