Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում տեղի կունենա SME Banking Club –ի հերթական սեմինարը

Վերադարձ լուրերի բաժին

14:39 , 05 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 9-ին  Երևանում կկայանա SME Banking Club –ի հերթական սեմինարը՝   նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող  ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

« SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային  մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և  ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների»,- ասաց SME Banking Club_ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

2010թ ի վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային և միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եգիպտոսում:

«Սա SME Banking Club-ի  հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում առաջին  սեմինարն է Հայաստանում, որի նպատակը ոչ միայն  ՓՄՁ  ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումն է մասնակիցներին: Մենք ակնկալում են, որ արդյունքում կստեղծվի Հայաստանում հարթակ, որի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար»,-ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Երևանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից և  ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club_ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և  Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ  բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման,էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին : Սեմինարին մասնակցությունը անվճար է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝17-ը:

Հայ-վրացական «Բարեկամության կամուրջը» կսկսի կառուցվել օգոստոսին

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը: