Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Վերադարձ լուրերի բաժին

02:26 , 28 Սեպտեմբեր 2019

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: