Invalid username or password
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչական գրասենյակներ հիմնելու նպատակով, ինչպես նաև հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին խթանելու և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելու նպատակով 2017 թ. մարտի 10-ին՝ ժամը 11։00ին, Երևանում՝ Մամիկոնյանց 23 հասցեում բացվելու է Հայաստանում «Հալալ»ի գրասենյակը (մինչև Նովրուզի ազգային տոնը):
Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար:
Բացմանը ներկա են լինելու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և փոխնախարարը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, արդյունաբերողների և գործարարների միությունների ներկայացուցիչները, հայ արդյունաբերողների միության ներկայացուցիչները, ինչպես նաև «Հալալ» սերտիֆիկացման ենթակա արտադրանք արտադրող հայկական կազմակերպություններ:
Դիտումներ 2324
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: