Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում ջերմաստիճանը կնվազի մինչև -25 աստիճան, մոտենում է հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:04 , 30 Հունվար 2017

Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում:Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ ցիկլոնը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի:

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով -25…-30, Լոռիում՝ -22…-27, Տավուշում՝ -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում՝ -17….-20, Սյունիքի հովիտներում՝ -10…-15, Սյունիքի նախալեռներում՝ -18…-23, Արցախում՝ -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում՝ -20…-25, Երևանի բարձրադիր գոտում՝ -16…-18, ցածրադիր գոտում՝ -23…-25 աստիճանի»,-Facebook կայքի իր էջում գրել է Սուրենյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունները 2017 թվականին

Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով