Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում նոր աղբավայր կկառուցվի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

21:00 , 30 Օգոստոս 2016

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա (20.738 հա + 0.471 հա + 3.211 հա) հողամասը հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

Հողամասն այնուհետև նվիրվելու է Երևան համայնքին` նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, 1950-ական թվականներից սկսած` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքը ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ:

Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր, որը հնարավոր կլինի իրականացնել Նուբարաշենի աղբավայրին հարակից՝ ՀՀ-ի սեփականություն հանդիսացող 23.414 հա հողամասը Երևանի համայնքին նվիրելու դեպքում՝ համաձայն ՎԶԵԲ-ի կողմից դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերի, որոնց դրույթները ներառվել են ստորև նշված միջազգային պայմանագրերում:

Վերոհիշյալ խնդիրների լուծման նխատակով ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 11.12.2015թ. ստորագրվել է՝ «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը ու ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 16.10.2015թ. ստորագրվել է՝ «Երևանի կոշտ թափոններ-առաջին փուլ» ֆինանսավորման պայմանագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որոնք վավերացվել են ՀՀ Ազգային ժողովի 12.05.2016թ. համապատասխանաբար N ԱԺՈ-215-Ն և N ԱԺՈ-216-Ն որոշումներով:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: