Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:12 , 12 Մարտ 2019

Մարտի 12-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսական զարգացման և նեդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

12.03.19-4
Համաժողովին ողջունել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Նրանց կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ և ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ, բուլղարացի դիստրիբյուտորներին և ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ GSP+ համաձայնագիր ունի և հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով», – իր խոսքում նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

12.03.19-2

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ Invest Bulgaria գործակալության մարքետինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրևան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում է մոտ 150 գործարար Հայաստանից և Բուլղարիայից։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։ Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։