Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Վերադարձ լուրերի բաժին

11:02 , 30 Ապրիլ 2019

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այն 17-րդն է միության կազմավորումից հետո: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների վերաբերյալ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում՝ 2019 թ. փետրվարի 1-ին: Նիստի օրակարգում ընդգրկված էր 16 հարց, որոնք ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը: Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010 թ. հունվարից, իսկ 2011 թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012 թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015 թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:

2013 թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

2014 թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները

«Մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի և Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության և սարքաշինության ոլորտներում», – Ալեքսեյ Օրլովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ քննարկել է երկկողմ գործակցությունը

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանը մասնակցում է GMIS 2019-ին

Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։