Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:43 , 05 Ապրիլ 2019

Ապրիլի 12-ին և 18-ին Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը: Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի կողմից: Համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Սա «Էնկուենտրոս» խմբի երրորդ այցն է Հայաստան: Արգենտինական երաժշտությունը միշտ էլ գրավել է հայ հանդիսատեսին, որը մեզ ընդունել է մեծ ջերմությամբ : Հուսով ենք, այս անգամ ևս ջերմ ընդունելություն կունենանք հայ հանդիսատեսի կողմից, ինչպես նաև Հայաստանը ճանաչելու նոր հնարավորություններ »,- ասել է խմբի երաժիշտ Սերխիո Պոլիցցին:

«Էնկուենտրոս» խումբը հիմնադրվել է 40 տարի առաջ՝ գոյության ողջ ընթացքում տարբեր երկրներում հանդիսատեսին ներկայացնելով XX և XXI դարերի երաժշտությունը: Լինելով շատ արգենտինացի կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարող՝ Ալիսիա Թերզյանի խումբը նրանց համար ճանապարհ է հարթել դեպի մեծ բեմեր:Այսօր էլ խումբը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ իր արվեստի շուրջ համախմբելով դասական և ժամանակակից երաժշտության, երգարվեստի և պարարվեստի սիրահարներին:

12.18.04-01
«Հայաստան այս ճամփորդությունը ևս մի հանդիպման հնարավորություն է մի երկրի հետ, որը նաև ծնողներիս երկիրն է, ու շնորհակալություն ասել Էդուարդո Էուրնեկյանին՝ իմ լավ ընկերոջը, մեծ գործարարին, Արգենտինայում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայտնի մեկենասին: Սա մեզ համար իրոք արտակարգ փորձառություն է լինելու ու մենք շատ երջանիկ ենք, որ նորից ենք հանդիպելու հայ հանդիսատեսին ու հատկապես՝ մեզ ծանոթ հայ մեծ երաժիշտներին, կատարողներին, կոմպոզիտորներին, նրանց հետ նշելով խմբի հիմնադրման 40- ամյակը»,- ասել է Ալիսիա Թերզյանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայտնի կոմպոզիտորների՝ այդ թվում Աստոր Պիացոլլայի, Անիբալ Տրոյլոյի, ինչպես նաև Ալիսիա Թերզյանի ստեղծագործություններ, կներկայացվեն պարային կատարումներ և երգեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: