Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Երևանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսուցման և ծառայությունների մատուցման կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

15:15 , 23 Մայիս 2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնված Կոմիտասի պողոտայի 49/3 հասցեում տեղակայված շենքի 3-րդ հարկը` 410 քմ մակերեսով տարածքը, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

«Տարածքը հանձնվում է թեթև արդյունաբերության զարգացման նպատակով ՄԱԿ-ի «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ արդիականացման միջոցով և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի հետ համատեղ թեթև արդյունաբերության ոլորտի ուսուցման կենտրոնի ձևավորման, մասնագետների պատրաստման ու ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով»- ասաց նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ակնկալվում է ստեղծել թեթև արդյունաբերության ոլորտային ծառայությունների մատուցման ու մասնագետների ուսուցման և վերապատրաստման կենտրոն, ինչը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով:

Քննարկվել է ՓՄՁ զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները: